Պետք է երկար մտածել՝ սպարապետին և այլ անձանց գնահատական տալուց առաջ. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին հնչող քննադատություններին:

«Վազգեն Սարգսյանը և մյուս զորահրամանատարները, հատկապես սպարապետը, ունեն անցած ճանապարհ, նրանք արցախյան շարժման հենց սկզբից կարողացել են համախմբել ժողովրդին և կարողացել են իրենց ընկերների հետ, ինչպիսին, օրինակ,  ՀՀ նախագահներն են, նաև մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, կարողացել են հաղթանակ տանել արցախյան առաջին ազատամարտում: Նրանց գործունեության արդյունքը Հայաստան – Արցախ ընդհանուր անվտանգային և տնտեսական համակարգի ձևավորումն էր: ՀՀ-ն մեկ անվտանգային գործոն է Արցախի հետ, մեկ այլ՝ շատ թույլ անվտանգային գործոն է առանց Արցախի՝ ինչպիսին որ տեսնում եք այսօր:

Ոչ միայն սպարապետի, այլ նաև այլ անձանց գործունեությանը գնահատականներ տալուց առաջ պետք է երկար մտածել, հավասարակշիռ խոսք ձևավորել, և դրանից հետո միայն քննադատել այդ մարդկանց, որոնք որ ունեն գործի արդյունք»,- նշեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: