Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա պատերազմի ընթացքում պետական ապարատի գործունեությանը. Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ես դեմ եմ հրապարակավ քննարկել մարտական գործողությունների ընթացքը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Առավել վատ է, որ ցույց են տալիս ինչ-որ քարտեզներ: Դրանք ռազմական գաղտնիքներ են: Այդ ամենի վերլուծությունը պետք է ՊՆ-ն իրականացնի: ՊՆ-ի կարողությունների, գործողությունների, մարտավարության ռազմավարության մասին համապատասխան եզրակացություն կարող է կազմել նաև հակառակորդը: Խորհուրդ եմ տալիս ՊՆ-ի, ԱԱԾ-ի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել, նաև ԶԼՄ-ներին կոչ եմ անում տալիս պահել ռազմական էթիկետի նորմերը: Ես կողմ եմ, որ քննարկումները լինեն ՊՆ-ում: Եթե իրենք գտնում են, որ անհրաժեշտ է նաև այն տեղեկությունը, որը ես ունեմ, թող հրավիրեն, ես պատրաստ եմ մասնակցելու:  Ես կողմ եմ նման խնդիրները քննարկել գաղտնիության թույլտվության շրջանակներում, քննիչ հանձնաժողովներում»,- հայտարարեց Օհանյանը:

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Օհանյանն ընդգծեց, որ իշխանությունները ունեն բոլոր լծակները ամբողջ իրողությունը բացահայտելու համար։ Նա նաև ընդգծեց, որ հույսը դնել միայն քննիչ հանձնաժողովի վրա, ճիշտ չէ. «Այսօր խոսվում է Զինված ուժերի բարեփոխումների ու զարգացման մասին, այն պետք է իրականացվի ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատականի հիման վրա: Այսինքն՝ պետք է գնահատել սպառնալիքները և դրանից ելնելով՝ որոշել, թե  որոնք են այն դերակատարները և նրանց խնդիրները, որոնք պետք է ՀՀ պաշտպանական քաղաքականության մաս կազմեն: Եթե պաշտպանական ռազմավարության վերանայում տեղի չի ունեցել, դա նշանակում է ոչ լիարժեք ծրագրեր կազմել ԶՈւ բարեփոխումների մասին»:

«Պետական ապարատը ունի հնարավորություններ քննելու, գնահատական տալու և կազմելու մեր ռազմավարությունը և մարտավարությունը՝ անվտանգային համակարգը ձևավորելու համար, իսկ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա պատերազմի ընթացքում պետական ապարատի գործունեությանը»,- ընդգծեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: