Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճիռները։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվում է 10.5 տարի ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ, դատապարտվեց 5 տարի 5 ամիս ժամկետով, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի,Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Հրայր Թոփչյանն ու Գալուստ Գրիգորյանը դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման:

Ամենամեղմ պատիժը սահմանվեց Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում։ Նշենք, որ հենց նրա ցուցմունքն է այս գործի մեղադրանքի հիմքում։

Հավելենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին դատավարության ավարտին դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այդպես էլ թույլ չտվեց նստած արտասանել ո՛չ իր պաշտպանական ճառը, ո՛չ էլ վերջին խոսքը, և նրա փոխարեն դա արեց փաստաբանը։

Այսպիսով՝ շուրջ մեկ տարի տևած դատավարությունն ավարտվեց։