Փաստահավաք խումբը խեղաթյուրել է Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, և այդ հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

«Չի կարող անձի վիճակը վատթարացնող քրեադատավարական նորմը կիրառվել անձի նկատմամբ այն պրոցեսում, որն արդեն սկսվել է։ Հետևաբար, որքան էլ դատախազությունը ցանկանա կանոն փոխել, այն չի կարող կիրառվել սույն գործով նախկինում ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, որովհետև այս պահին այդ անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվում»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նրա դիտարկմամբ՝ դատախազների բերված բողոքն առարկայազուրկ է, իսկ օրենքում եղած բացը պետք է լրացվի օրենքի փոփոխությամբ։ Եթե նույնիսկ օրենսդրական փոփոխություններից հետո դատախազությունն իր ուզած լիազորությունը ստանա, միևնույն է, սույն գործով դրանք կիրառելի չեն լինի։

«Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա», – ընդգծեց Խուդոյանը։

Անդրադառնալով փաստահավաք խմբի գործունեությանը՝ Խուդոյանը նշեց. «Փաստահավաք խումբը խեղաթյուրել է Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները»:

Մանրամասները՝ տեսանյութում: