Պուտինը պատմել է, որ մի ամբողջ օր սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մի ամբողջ օր շփվել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ։

«Ես նախօրեին շփվել եմ նրա հետ ամբողջ օրը, շատ մոտ, ողջ օրվա ընթացքում»,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության ու «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավարության հետ խորհրդակցությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հայտնել է, որ ինքնամեկուսանում է՝ նշելով, որ իր շրջապատում մի քանի մարդ հիվանդացել է կորոնավիրուսով, այդ թվում՝ մեկը, ով պատվաստված է եղել:

«Ինչ վերաբերում է քովիդին, այստեղ կշեղվեմ թեմայից։ Դուք արդեն գիտեք՝ ես ստիպված էի հետաձգել ուղևորությունս Տաջիկստան, սա կապված է այն բանի հետ, որ իմ ամենասերտ շրջապատում մի քանի մարդ հիվանդացել է, ու այդ աշխատակիցներից մեկն ինձ հետ անմիջական մոտերքում է աշխատում։ Նա պատվաստված է, սակայն հակամարմինների ցուցանիշներն իջել էին, նա վերապատվաստվել է, սակայն դատելով ամեն ինչից՝ արդեն ուշ է եղել՝ վերապատվաստումից 3 օր անց հիվանդացել է»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինը նաև հայտնել է, որ իր մոտ հակամարմինների քանակը նախկինի նման բարձր է։

«Ընդհանուր տվյալներով՝ իմ հակամարմինները բավականին բարձր են։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի այն գործնականում, իրական կյանքում: Հուսով եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լիներ, և Sputnik V-ն իսկապես ցույց կտա իր բարձր ցուցանիշները COVID-19-ից պաշտպանելու հարցում», – ասել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան