Դատական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի․ դատավորի թեկնածու Հովսեփ Բեդևյան

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ազգային ժողովն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հովսեփ Բեդևյանն իր ելույթում ընդգծեց, որ պետության առջև ծառացած գերխնդիրը՝ ստեղծել իրապես անկախ, անաչառ, բարձր արդյունավետությամբ աշխատող դատական համակարգ, ամբողջությամբ լուծված չէ:

«ՀՀ դատական համակարգը դատաիրավական բարեփոխումների նոր, երկարատև, հստակ ծրագրված, հիմնավորված, լուրջ ֆինանսական ներդրում, տեղական ու արտասահմանյան փորձագետների մասնակցություն ենթադրող փուլի կարիք ունի, որը կընդգրկի վերը նշված չափորոշիչներին համապատասխան դատական իշխանության ձևավորմանն ուղղված գործողությունների ամբողջ շրջանակը, սկսած բարձրագույն իրավաբանական կրթության համակարգի բարեփոխումներից, վերջացրած դատարանների նյութատեխնիկական արդիականացմամբ:

Որևէ կասկած չունենալով նախորդ բոլոր փուլերի արդյունքների վրա՝ ստիպված եմ արձանագրել, որ հիմնականում դրանք կրել են կարճաժամկետ բնույթ, որոշ դեպքերում անգամ եղել են էքսպերիմենտալ բնույթի գործողություններ, որոնք վերջնականապես չեն լուծել պետության առջև ծառացած գերխնդիրը՝ ստեղծել իրապես անկախ, անաչառ, բարձր արդյունավետությամբ աշխատող և հասարակության անդամների վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասաց Բեդևյանը:

Նա նշեց, որ մասնագիտացված վարչական դատարանի ստեղծումը խիստ անհրաժեշտ, կարևոր քայլ էր ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

«Սակայն այս գործընթացն առ այսօր չունի ավարտուն և վերջնական տեսք: Մասնագիտացված դատարանների ստեղծման և արդյունավետ գործունեության միջազգային փորձը վկայում է մասնագիտացման գաղափարը դատական համակարգի բոլոր մակարդակներում իրացնելու անհրաժեշտության մասին»,- նշեց Բեդևյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: