«Թուրք բաշիբոզուկների» կողմից կյանք խլելու գործողություն է եղել․ Արման Անտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

«Ուզում եմ մեծ ուրախությամբ բոլորիս ասել, որ Երևանի ավագանու անդամ, մեր գործընկեր Արման Անտոնյանը վերադարձել է շարք և արդեն այսօր մասնակցում է ավագանու նիստին»,- այս մասին այսօր ավագանու ննիստի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինչ պետք է ասի վերածնված մի մարդ, ով կյանքի ու մահվան կռվում Աստծո հրաշքով և կամքով հաղթահարեց դաժան կռիվն ու  օր-օրի սկսեց ապաքինվել:- իրելույթն այսպես սկսեց Անտոնյանը:- Օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 1-ին դիմակավոր «թուրք  բաշիբոզուկների» կողմից իմ նկատմամբ  մահափորձից: Ինձ երկար հետևելով, ապա գիշերը ներխուժելով տուն, վնասելով նաև իմ ընտանիքի անդամներին, քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներից հիմնականում գլխիս, ապա դանակի ավելի քան 11 հարվածների վիրավորումներից: «Թուրք բաշիբոզուկների» կողմից կյանք խլելու մի գործողություն, որը հարիր է միայն մեր թշնամի ազգին: Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, ուղիղ ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ, որում կարող էր իմ փոխարեն լինել ցանկացած մեկը այս դահլիճում կամ այս շենքում, ով բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները նաև իր խղճի առաջ:

Այո՛, ես բազմիցս բարձրաձայնել եմ այս ամբիոնից, որ Երևանի քաղաքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը, և ես որպես ավագանու անդամ կա՛մ պետք է աչք փակեի այդ ամենի նկատմամբ, ինչը բացառվում է իմ պարագայում, կա՛մ միջոցներ ձեռնարկեի այդ ամենը շտկելու և շարժվելու առաջ, ինչը, ի շահ Երևանի, արվեց նաև մահափորձից առաջ՝ հուլիսի 24-ին Երևանի ավագանու նիստին՝ նախագծի տեսքով: Զավեշտալին այն է, որ հենց այդ նիստից երկու օր հետո այդ  «թուրք բաշիբոզուկների» կողմից մահափորձով ինքնին այդ գործողությամբ հիմնավորվեց, ապացուցվեց ու հիմնավորվեց իմ կողմից բարձրացված խնդիրները: Կարծում եմ դատախազությունը բավական գործ ունի անելու նաև քաղաքապետարանի ներսում»:

Արման Անտոնյանը նաև հավելեց, որ այդ խնդիրների համահեղինակները դեռ շարունակում են աշխատել այս շենքում. «Նաև նրանք, որոնք ցուցաբերում են տոտալ անգործություն ու անտարբերություն: Հարց բոլորիս՝ արդյո՞ք մենք արել ենք եզրահանգումներ, հետևություններ, ամենակարևորը՝ ի՞նչ ենք արել այս ամենից հետո, կամ ի՞նչ չենք արել կանխելու հետագա ոտնձգությունները և ավելի վատ՝ Երևանի հաշվին անձնական շահերի համար մարդու կյանք խլելու փորձերը»:

Ավագանու անդամը շնորհակալություն հայտնեց բոլորին սրտացավություն դրսևորելու և աղոթքների համար, բժիշկներին, որոնք փրկեցին կյանքը:

Մանրամասները՝ տեսանյութում: