Չարչյանը ահազանգել է, որ Ձեր ցուցումով է իր նկատմամբ խոշտանգում իրականացվում․ Թովմասյանը՝ Ջհանգիրյանին. ՏԵՍՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման հարցը: Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Ուզում եմ Ձեզանից հետաքրքրվել այն բոլոր մտահոգիչ լուրերի մասին, որոնք պտտվում են Ձեր այսօրվա գործունեության մասին, որ Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն ու բացառապես Ձեզ հետ ճշտելով են դատավորները սկսել վճիռներ կայացնել»,- «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս հարցն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին՝ ներողություն խնդրելով, որ իր հարցը չի վերաբերում թեկնածուներին:

Ջհանգիրյանը նշեց,որ ինքը չի կարող մասնակցել Ազգային ժողովի ո՛չ աջ հատվածի, ո՛չ ձախ հատվածի, ո՛չ էլ կենտրոնում նստած հատվածի քաղաքական քննարկումներին:

«Ես իրավունք չունեմ, ես պետք է ձեռնպահ մնամ քաղաքական որևէ գնահատականներից, բայց դուք կոնկրետ մեղադրանք եք հնչեցնում ու ես պարտավոր եմ դրան պատասխանել: ԲԴԽ-ն որևէ դատավարական գործառույթով օժտված չէ, մենք, տիկին Թովմասյան, նաև հեռախոսով ենք խոսել, կալանավորվերներից մեկը, չեմ ուզում անունը ասել, Ձեզ ասել է, որ ես ճնշել եմ դատավորին, որ այս կամ այն որոշումը կայացնեն, ինքս երկրորդ նախագահի ժամանակ, այնուհետև նաև երրորդ նախագահի ժամանակ հանիրավի անցկացրել եմ բանտում, ես արդարացվել եմ 12 տարի անց ու իմ իրավունքների խախտումը ճանաչել է նաև Եվրոպական դատարանը, ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես ես կարող եմ ճնշել դատավորներին, որ ապագայում ևս Հայաստանն ունենա հանիրավի դատապարտված մարդիկ», – ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Թովմասյանն արձագանքեց՝ նշելով, որ ինքը կգաղտնազերծի հեռախոսազրույցը. «Այո՛, պարոն Չարչյանը ահազանգեց, որ Ձեր ցուցումով է իրականացվում նրա նկատմամբ խոշտանգում, հետապնդում, հետևաբար, ես ահազանգը հնչեցրի»:

Մանրամասները՝ տեսանյութում: