Պատերա՛զմ են պարտադրում ՀՀ-ին․ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Թուրքիան պատրաստ չեն խաղաղությունից խոսել․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ազգային անվտանգության և ռազմական խնդիրների փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է․

-Պարո՛ն Արզումանյան, լինելո՞ւ է երրորդ պատերազմ, որը գուցե անվանվի 3-րդ ղարաբաղյան, կամ եթե մեծ մասշտաբներ ընդգրկի՝ կովկասյան պատերազմ, ուր անմասն չեն մնա Թուրքիան և Ռուսաստանը, որոնք ռեգիոնում ազդեցություն ամրացնելու մրցապայքարի մեջ են։ Թե՞ հակասություններով հանդերձ՝ ռեգիոնը փակել է պատերազմների էջը։ Զարգացումներն ի՞նչ ուղղությամբ են գնում՝ ապաշրջափակմա՞ն, խաղաղությա՞ն, թե՞ գործ ունենք եփվող լավայի հետ։

-Կոնֆուցիոսին են հարց տվել՝ ինչի՞ց է պետք սկսել, որ պետությունը նորմալ աշխատի, նա պատասխանել է՝ եթե ուզում ես կառուցել նորմալ պետություն, առաջինը պետք է սկսես հասկացողությունների ճշգրտությունից, խոսքերի՝ ճիշտ օգտագործումներից։ Եթե ճիշտ չես օգտագործում խոսքերը, դա դժվար է։ Դրանից ելնելով՝ երբ խոսում ենք պատերազմի վերջանալուց, արդեն շփոթմունք է ընկնում, որովհետև պատերազմը մեր տարածաշրջանում սկսվել է 89 թվականից և մինչև հիմա չի վերջացել։ Երբ դու խոսում ես պատերազմի վերջանալուց, դա ճիշտ մոտեցում չէ։ Մենք կարող ենք խոսել լայնածավալ ռազմական գործողությունների, բռնկումների վերջանալու, էտապների և փուլերի մասին։

Պատերազմը չի վերջացել՝ 94 թվականին հայտարարված էր ընդամենը հրադադար, խաղաղություն չի ստորագրվել, 2020 թվականին նույն ձև ստորագրված է հրադադար, ոչ թե խաղաղություն։ Եվ հիմա տարածաշրջանում, բացի հայկականից, բոլորը պատրաստվում են նոր պատերազմների, ռազմական գործողությունների։ Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանում շարունակում է աշխատել ռազմական տրամաբանությունը։ Նման պայմաններում խոսել խաղաղության մասին ճիշտ չէ, պետք է օգտագործել ճիշտ խոսքեր։ Մենք ունենք հրադադար, և տեղի չեն ունենում ռազմական գործողություններ։ Տեղի են ունենում գործողություններ՝ հիբրիդային պատերազմի ձևերով։ Այն, ինչ տեղի է ունենում հայկական սահմաններում, դա հիբրիդային պատերազմի կլասիկ ռազմավարություններից է։ Այն, ինչ անում են ՌԴ-ն և Թուրքիան հայկական սահմաններում Ադրբեջանի ռազմական ուժերի միջոցով, դա հիբրիդային պատերազմի շարունակությունն է։

Այս վիճակում խոսել խաղաղության մասին, ուրիշ պրոցեսների մասին, անիմաստ է։ Հայաստանին պարտադրում են միայն պատերազմ, և ոչ մեկը տարածաշրջանում՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ՌԴ-ն, պատրաստ չեն Հայաստանի հետ խոսել խաղաղության մասին։ Այդ վիճակում դու պարտավոր ես լինել մարտունակ այն պատերազմում, որը շարունակվում է։

-Այսինքն՝ Դուք կարծում եք՝ Հայաստանի և Արցախի դեմ չդադարած պատերազմի միայն մեթոդնե՞րն են փոխվել։ Այդ դեպքում՝ ե՞րբ վերջակետ կդրվի մեր պատերազմին՝ Ձեր դիտարկմամբ։

-Մոտակա ժամանակներում չի էլ դրվելու վերջակետ։ Պետք չէ խաբել քո հասարակությանը, պետք չէ մանիպուլյացիաների մեջ մտնել, և դա կարելի է ասել և՛ հասարակական-քաղաքական գործիչներին, և՛ լրագրողներին, և՛ փորձագետներին, և՛ քաղաքական գործիչներին։

Այն տարածաշրջանը, որտեղ ապրում է ՀՀ-ն, խոսել խաղաղության մասին անհեթեթություն է։ Դա հաճույք ու ճողություն չէ, դա ուղղակի իրականությունից կտրված գնահատական է։ Եթե մենք շարունակենք այդ ճանապարհով, նորից կստանանք պարտություն, կունենանք նորից լայնածավալ ռազմական գործողություններ՝ հիբրիդային պատերազմի մոտեցումներով, և մենք կարող ենք կորցնել անգամ Հայաստանը։ Ի՞նչ նշանակություն ունի՝ դիվիզիաներ և գնդե՞րն են շփվում, թե՞ կամաց-կամաց, քայլ առ քայլ կիլոմետրեր կորցնելով՝ դու կորցնում ես քո երկիրը, նշանակություն չունի՝ դա պատերազմի ձևերից մեկն է, ոչ թե խաղաղության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան