Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ է ընտրվել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ԱՄՆ իրավագիտության մագիստրոս Էդմոն Մարուքյանը, իսկ խորհրդի անդամներ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տարոն Սիմոնյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ԱՄՆ Նյու Յորքի նահանգի փաստաբանների պալատի անդամ Արտյոմ Գեղամյանը, իրավագիտության մագիստրոսներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Ռուզաննա Ավագիմյանը և Տաթևիկ Մատինյանը։ Այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը։

Կազմակերպության նորըտիր խորհուրդը քննարկել է կազմակերպության հետագա անելիքները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում՝ ինչպես ներպետական մակարդակում, այնպես էլ միջազգային ատյաններում։

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ը իր գործունեության ընթացքում առանցքային ուղղություն է ընդունել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2016թ. Քառօրյա և 2020թ. Քառասունչորսօրյա պատերազմների, ռազմական ագրեսիայի ժամանակ և բուն պատերազմական գործողություններից հետո տեղի ունեցած և մինչ օրս շարունակվող պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստաթղթավորումը, միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ ներկայացուցիչներին համընդհանուր իրավազորության (անգլ.՝ Universal Jurisdiction) շրջանակներում արտերկրում հետապնդելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հասնելու նրան, որ նրանց նկատմամբ կիրառվեն թիրախային անհատական սանկցիաներ՝ արտերկրում պահվող նրանց հսկայածավալ ֆինանսական միջոցների, շարժական և անշարժ գույքի ծագման աղբյուրների ստուգման, սառեցման, Արևմտյան երկրների տարածք մուտքի արգելքի և/կամ այլ տեսքով։

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն»-ը հիմնադրվել է 2011թ. և մի շարք ռազմավարական նախադեպային գործերով հաջողություններ գրանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: