Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Ս.Պապիկյանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը:

Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա նշել է, որ վերջինս երկար ժամանակ գլխավորել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, մինչ այդ Գեղարքունիքի մարզում ջրային ոլորտում պատասխանատու դերակատարում է ունեցել: Շնորհավորելով Կարեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նրան մաղթել է հաջողություններ և պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր լավ նպատակի իրագործման հարցում:

Գնել Սանոսյանը մեծ պատիվ է համարել հարազատ մարզի ղեկավարումը՝ ընդգծելով, որ հնարավորություն է ունեցել սեփական փորձով, գիտելիքներով և կարողություններով օգտակար լինել: Նա շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար՝ միասին աշխատած ժամանակաշրջանը որակելով բարդ, սակայն լի համայնքային տարբեր ոլորտների ձեռքբերումներով: Նա հաջողություն է մաղթել նորանշանակ մարզպետին դժվարին խնդիրների լուծման գործում՝ ի շահ մարզի ու նրա բնակչության:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մարզը զարգանալու է ՀՀ կառավարության ծրագրին համահունչ և բոլոր խոստումները տեսանելի ապագայում իրականություն են դառնալու: