Աֆղանստանում իրավիճակը կարող է հանգեցնել ամբողջ Հարավային Ասիայում իրավիճակի ապակայունացմանը․ Մաուրեր

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Աֆղանստանում իրավիճակը կարող է նպաստել ամբողջ Հարավային Ասիայում իրավիճակի ապակայունացմանը, ինչը հակասում է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրության շահերին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը, որը վերջերս այցելել էր Աֆղանստան և բանակցություններ վարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ամբողջ տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքն իրական է: Այն չի ծառայում որևէ մեկի շահերին` ո՛չ հարևան երկրների, ո՛չ ընդհանուր առմամբ միջազգային հանրության: Անհրաժեշտ է, որ մենք ձեռնարկենք արտակարգ միջոցներ, թեկուզ դրանք կրեն ժամանակավոր բնույթ՝ մշտական ​​և լայնածավալ մարդասիրական օգնություն տրամադրելու և տնտեսական ու ֆինանսական համակարգերի վերակառուցման համար»,- ասել է նա ՝ ելույթ ունենալով Ժնևում Աֆղանստանին տնտեսական օգնություն ցուցաբերելուն նվիրված համաժողովում:

«Ես նոր եմ վերադարձել Աֆղանստանից, որտեղ հանդիպել եմ Թալիբանի ղեկավարության հետ և այցելել եմ ԿԽՄԿ մարդասիրական առաքելությանը, որը հիմնականում շարունակում է աշխատել առանց ընդհատումների: Ամբողջ երկրում կարիքների մասշտաբն ակնհայտ է … Առաջնային առողջապահությունը կանգնած է փլուզման եզրին , ջրամատակարարումը չի աշխատում, սննդամթերքի գները չափազանց բարձր են»,- ասել է Մաուրերը:

Տաթև Ֆռանգյան