Բելառուսը պատրաստվում է Ուկրաինայի հետ սահմանին С-400 զենիթահրթիռային համալիրներ տեղակայել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Բելառուսի իշխանությունները մտադիր են Ռուսաստանից գնել С-400 զենիթահրթիռային համալիրներ և դրանք տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին, ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն «Արևմուտք -2021» զորավարժությունների ժամանակ, հայտնում է «Բելտան»:

Ընդհանուր առմամբ, ըստ Լուկաշենկոյի, Բելառուսը ծրագրում է մեկ միլիարդ դոլարի զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից:

«Ես նրան (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին-խմբ.) մեկ անգամ ևս հիշեցրի С-400- ի մասին, ասացի նրան, թե որտեղ ենք ուզում տեղադրել այդ համալիրները: Փառք Աստծո, այժմ մենք ամբողջովին փակել ենք շրջագիծը արևմտյան ուղղությամբ С- 300 համալիրներով: Սակայն, ինչպես գիտեք, ավելացել է նաև հարավային ուղղությունը: Մենք պետք է պատրաստվենք Ուկրաինայի հետ սահմանի 1200 կմ-ին, այնպես որ ստիպված կլինենք փակել նաև դա: Եվ մենք պարզապես ասացինք, որ С-400- ները մեզ շատ օգտակար կլինեն այս հարցում: Եվ նա հանձնարարականներ տվեց պաշտպանության նախարարին, որպեսզի մեր նախարարի հետ քննարկեն այս հարցերը, որպեսզի կարողանան մեզ տրամադրել այդ համալիրները», – ասել է Լուկաշենկոն:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ  Պուտինի հետ պայմանավորվել է նաև մինչև 2025 թվականը զենքի մատակարարման մասին:

 

Տաթև Ֆռանգյան