Բոլոր ընտրակեղծարարների թաթիկներին այդ մուրճը իջնելու է՝ փոխաբերական իմաստով․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

խորհրդարանում քննարկվում է ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց հավասարության նշան չդնել վերջին և նախկին ընտրությունների միջև՝ ընդգծելով, որ նախկին ընտրությունները կեղծվել են, ընտրակաշառք է բաժանվել, ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել:

«5-20 հոգանոց շատ կասկածելի վարք ու բարք ունեցող մարդկանց ողջույնը՝ հղած Նիկոլ Փաշինյանին, կարիք չկա ներկայացնել որպես ընդհանուր՝ «Սյունյաց ողջույն»,- ասաց Ալեքսանյանը: ՔՊ-ական պատգամավորն իր անհամաձայնությունը հայտնեց նաև այն պնդումներին, որ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում Սյունիքում վախի մթնոլորտ է ստեղծվել ու որպես վախի խորհրդանիշ Փաշինյանը մուրճ է ցուցադրել։

«Ես շատ ուրախ եմ, որ այդ մուրճը ցուցադրվել է, և վստահեցնում եմ, որ բոլոր ընտրակեղծարարների թաթիկներին, ձեռքերին՝ փոխաբերական, այլաբանական իմաստով, այդ կամ գուցե ուրիշ մուրճ, այնուամենայնիվ, իջնելու է։ Նորից եմ ասում՝ փոխաբերական իմաստով, բայց եթե որոշ ընտրակեղծարարներ իրենց վտանգված զգան, կարող են իմ դեմ համապատասխան հայց ներկայացնել», – հայտարարեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: