Վրաստանի բնակչության 20,2% -ն ամբողջությամբ պատվաստվել է Covid-19-ի դեմ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 577 162 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 20,2% -ը: Այս մասին հայտնում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 889 903 մարդ կամ հասուն բնակչության 31,2% -ը։ Այսպիսով՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ արվել է 1 467 065 ներարկում։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ից, հետզհետե իր մեջ ներառելով բնակչության ավելի շատ խմբեր։ Պատվաստումները զանգվածային բնույթ են ստացել հուլիսի 5-ից։

Այս պահին Վրաստանում Pfizer- ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց համար: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca- ն, իսկ 18 -ից բարձր անձինք ՝ Sinovac- ը կամ Sinopharm- ը:

Ազգային ծրագրի համաձայն ՝ Վրաստանի մեծահասակ բնակչության 60% -ը կամ մոտ 1.3 մլն քաղաքացի պետք է մինչև 2021 թվականի վերջը պատվաստվեն COVID -19-ի դեմ:

 

Տաթև Ֆռանգյան