«Երեք եղբայր-2021». Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի մասնակցությամբ զորավարժությունները

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Բաքվում նախօրեին տեղի է ունեցել միջազգային «Երեք եղբայր-2021» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ. hաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշել է, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Պակիստանը «անհիշելի ժամանակներից բարեկամական ու եղբայրական» երկրներ են։ Դրա վառ օրինակն էլ, ըստ Միրզոևի, Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից Թուրքիայի ու Պակիստանի՝ Ադրբեջանին ուղղված աջակցությունն է եղել։

«Տարածաշրջանի ու մեր ժողովուրդների անվտանգության ապահովման համար կյանքի են կոչվում կարևոր միջոցառումներ՝ ուղղված մեր կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասել է Միրզոևը։

Թուրքիայի ու Պակիստանի պատվիրակությունների ղեկավարներն էլ իրենց ելույթներում նշել են, որ այս զորավարժությունները կնպաստեն երեք երկրների բանակների հետագա համագործակցության ամրապնդմանը ՝ահաբեկչության դեմ պայքարում նոր մեթոդների բացահայտման ու փորձի փոխանակման ուղղությամբ։

Նշենք, որ «Երեք եղբայր 2021» միջազգային այս զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը։

Էմմա Չոբանյան