Երբ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, արգահատելի է խոսել գունագեղ տոնակատարության մասին. Լ. Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարության նիստում հայտարարել է, որ Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը մասշատաբային և գունագեղ միջոցառումներ են կազմակերպվելու, ինչի շուրջ հնչում են իրարամերժ կարծիքներ: Factor.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ըստ էության, նույնիսկ գունագեղ և տոնակատարություն բառերը բացարձակապես համապատասխան չեն նրան, ինչի մեջ ապրում է Հայաստանը, նույնիսկ առնչություն չունեն:

Անշուշտ, ՀՀ անկախության 30-ամյակը պետք է նշվի և արժևորվի, որովհետև անկախ պետականությունը պետության կազմակերպվածության բարձրագույն ձևն է, մենք պետք է արժևորենք մեր թե՛ ձեռքբերումները, թե՛ կորուստները: Բայց այսօր, երբ  Հայաստանի ինքնիշխանությունը սասանված է և ադրբեջանցին թրատում է Հայաստանի քարտեզը, երբ որ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, երբ որ մեր վերքը դեռ արնածոր է, այս անորոշությունների, ցավի, ողբերգության միջավայրում գունագեղ տոնակատարության մասին խոսելը ոչ համարժեք հոգեվիճակով մարդու արտահայտություն է:

Մյուս կողմից՝ պետք է գնահել, արժևորել, և գնահատական տալ անցյալին և ապագայի մասին խոսել, բայց դրա համար պետք է ստեղծվեր պետական հանձնաժողով և քննարկվեր ՀՀ անկախության 30-ամյակը գնահատելու ձևաչափը: Վերջին 3 տարիներին մենք համոզվեցինք, որ ՀՀ-ն կախված է մեկ մարդու կամքից, քաղաքական քիմքից ու ճաշակից…

Անվտանգության սպառնալիքների, սևացված անցյալի, վտանգված ներկայի և անորոշ ապագայի միջավայրում, որի մեջ ապրում ենք, գունագեղ տոնակատարության մասին խոսելն ուղղակի արգահատելի է և անարգանք է թե՛ զոհերի հիշատակին ու նրանց ընտանիքների, և թե՛ հասարակության ողջամիտ շրջանակների նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: