Երբ է ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու վերջնաժամկետը

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

  • Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։
  • Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։
  • Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։

Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:

Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը:

Թեկնածու կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է:

Քանի՞ անդամից է բաղկացած լինելու ավագանին, նվազագույնը քանի՞ թեկնածու պիտի առաջադրի կուսակցությունը, քանի՞ բնակավայր պիտի ներկայացնի և ո՞րն է նույն սեռի թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը, այս ամենը ներկայացնում ենք ինֆոգրաֆիկաներով՝ ԱՅՍՏԵՂ