Այս նախագիծը ոչինչ չի փոխում․ ԱԺ բոլոր հանձնաժողովները զբաղվում են նաև Արցախի հարցերով․ Վլադմիր Վարդանյանը՝ Աղվան Վարդանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։

«Այս նախագիծը ուղղված չէ դեպի ապագա, ուղղված չէ Արցախի այսօրվա և վաղվա խնդիրների լուծմանը, այլ վերաբերում է անցյալին: Այն առավելապես ունի ներպետական սպառման բովանդակություն, արտաքին իրավաքաղաքական հարթությունում այս փոփոխությունը նույնիսկ մեկ քայլ մեզ չիմոտեցնում Արցախի հարցի լուծմանը: Այո՛, մենք համարում ենք, որ արցախյան հակամարտությունը և արցախյան հիմնահարցը փակ չէ, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, որի շրջանակներում աշխատանքներ պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի կունենա»,- նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Եվս մեկ անգամ վերահաստատելով մեր բոլորի նվիրվածությունը Արցախին և Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը՝ այդուհանդերձ, պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:

Այս նախագիծը որևէ ձևով չի մոտեցնում Արցախի հարցի հայանպաստ լուծումներին: Այն չի էլ վատթարացնում իրավիճակը, որևէ բան չի փոխում։ Ձեր նախագիծը, բացի ներպետական սպառումից, որևիցե հարց չի կարգավորում», – ասաց Վարդանյանը։

Նա նաև ընդգծեց, որ ԱԺ բոլոր հանձնաժողովներն անխտիր զբաղվում են նաև Արցախի հիմնախնդրով, և առաջարկեց ձեռնպահ մնալ առաջարկվող նախագծի ընդունումից:

Մանրամասները՝ տեսանյութում: