Պատվաստվելուց ձեր հրաժարվելը բոլորիս վրա թանկ է նստում․ Ջո Բայդեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել նոր ծրագրին, որը ենթադրում է երկրում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման մասշտաբների ընդլայնմանն ուղղված քայլեր՝ ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի նպատակով, ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Նա նշել է, որ նոր ծրագիրը ենթադրում է ավելի մեծ թվով ամերիկացիների պատվաստում և ուղղված է նրանց դեմ պայքարին, ովքեր արգելափակում են բնակչության առողջության պաշտպանությանն ուղղված միջոցներ։

«Մենք համբերատար էինք, սակայն մեր համբերությունը սպառվում է, և պատվաստվելուց ձեր հրաժարվելը բոլորիս վրա թանկ է նստում», – ասել է Բայդենը՝ նշելով, որ իր ծրագրի համաձայն՝ պետք է ընդլայնվի նաև թեստավորումները, ինչն ապահովելու է երկրի տնտեսության անխափան աշխատանքն ու դպրոցում սովորողների անվտանգությունը։

Ինչպես փաստել է ԱՄՆ նախագահը՝ ծրագիրը ենթադրում է «6 ուղղություններով քայլերի ձեռնարկում»։

«Ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ քայլերն ամբողջությամբ արդյունք տան։ Սակայն, եթե մենք դրանք ընդունենք, ապա, կարծում եմ, այդպես են գտնում նաև գիտնականները, մենք կկարողանանք հետագա ամիսներին զգալիորեն նվազեցնել չպատվաստված ամերիկացիների թվաքանակը, հոսպիտալացման ցուցանիշներն ու մահվան ելքով դեպքերը, մեր երեխաները հանգիստ դպրոց կգնան, իսկ տնտեսությունը կկայունանա՝ շնորհիվ այն բանի, որ ընկերությունները կշարունակեն բնականոն աշխատանքը»,- հավելել է Բայդենը։

 

Տաթև Ֆռանգյան