Սիրիայում պայթյունի հետևանքով ռուս զինվորական է զոհվել
Քաղաքականություն
10.09.2021 | 13:33Սիրիայի ճանապարհներից մեկի վրա, որով անցնում էր ռուսական մարդասիրական օգնության շարասյունը, պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով 1 ռուս զինվորական է զոհվել, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«2021 թվականի սեպտեմբերի 9-ին Հոմս նահանգում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից հումանիտար շարասյան երթուղու հետախուզության ժամանակ գործի է դրվել ճանապարհի եզրին տեղադրված պայթուցիկ սարք»,- նշել են գերատեսչությունից։ Ավտոմեքենայում գտնվող զինվորականը ծանր վնասվածքներ է ստացել և, չնայած ցուցաբերված բուժօգնությանը, կյանքը փրկել չի հաջողվել։
Տաթև Ֆռանգյան