Զինվորական դատախազի տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել
Քաղաքականություն
09.09.2021 | 17:58Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Որևէ առանձնահատուկ պատճառ չկա, իր աշխատանքային հարաբերությունների հետ կապ չունի, ուղղակի աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է»,- ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ամբարյանը այս պաշտոնում նշանակվել է 2017-ի հուլիսին։