Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկում բնադրող Հայկական որորների պահպանությանը

Լուրեր

15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը Armenian National Philharmonic Orchestra,ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր. տեղեկացնում են ՇՄՆ-ից:

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։

Համագործակցության շրջանակում «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։

Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։

Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը: