Դիտավորություն, թե անփույթ վերաբերմունք լինի՝ Ջալալն ու Գենադին պե՛տք է պատասխան տան. զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ մամուլի ասուլիս է հրավիրվել, որի կազմակերպիչները Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողներն են։

«Մենք՝ ծնողներս, ինքնուրույն հետաքննություններ ենք անցկացրել և բավականին տվյալներ ունենք այդ ստորաբաժանման մասին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ազդեցության տակ, ինչի հետևանքով 21 անհետ կորած զինծառայող ենք ունեցել: Մենք՝ ծնողներս, ահագին մանրամասներ ենք պարզել և հասկացել ենք, թե ովքեր են մեղավոր կատարվածի համար»,- նշեց զոհված զինծառայողի հայր Արմեն Ասրյանը:

Ասրյանի խոսքով՝ Գևորգ Գևորգյանը, լինելով դիվիզոնի շտաբի պետ, կանոնադրությամբ ինքը պատասխան է տալիս դիվիզիոնի կրակային  ստորաբաժանումների անմիջական պահպանության և ինքնապաշտպանության համար։ Նա առաջինն էր, որ փախուստի դիմեց, նա պարտավոր էր կազմակերպել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը։

Նա ընդգծեց, որ միայն Գևորգ Գևորգյանը չէ, որ մեղավոր է. «Ունենք մեղավորների բուրգ, որի գլխին Ջալալ Հարությունյանն է»:

«Հստակ ղեկավարում զորամասի կողմից չի եղել, զորամասը չի ղեկավարվել։ Ինֆորմացիա էին խնդրում առաջնագծի վերաբերյալ, հակառակորդի առաջխաղացման վերաբերյալ որևէ տեղեկություն չէին տալիս… Իսկ կրակային խոցման հրամաններ ստանում էին բունկերից:

Հոկտեմբերի 12-ի երեկոյան դիվիզիոնի դիտակետը հեռու մատույցներում ինչ-որ խմբի շարժ է նկատում: Հրետանու պետը զեկուցում է բանակի հրետանու պետին, որ դեպի իրենց խմբի շարժ կա, ուզում են ճշտել պատկանելիությունը։ Մինչև խորացված հրամանատարական կետից պատասխան գալը, դիվիզիոնի հրամանատարը կրակային դիրքերին հրամայում է թողնել դիրքը։

Կրակային ստորաբաժանումները թողնում են այն՝ հասցնում են դուրս բերել զինամթերքի կրման մեքենաները:

Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից գալիս է հետևյալ հրամանը` «Մերոնք են, չկրակեք»: Դիվիզիոնի հրամանատարը կասկածում է, ևս մեկ անգամ փորձում է ճշտել, կրկին նույն պատասխանն է ստանում:

Մարտական կառավարման կետում են եղել բանակի հրետանու պետը՝ գնդապետ Գեբադի Բաղդասարյանը և բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք՝ այսինքն՝ բանակի ղեկավարման կորիզը:

Զոհված և անհետ կորած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Գենադի Բաղդասարյանն ասել է, որ «մերոնք են, չկրակեք» հրամանը ստացել է Ջալալ Հարությունյանից և փոխացել հրետանու կառավարման կետ, այնտեղից էլ այդ հրամանը փոխանցվել է դիվիզիոնի հրամանատարությանը…»,- նշեց Ասրյանը:

Ըստ ծնողի՝ մեղավոր է նաև բանակի հրետանու նախկին պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյաը, ում պաշտոնի բարձրացում են արել: Նա ընդգծեց, որ դիտավորություն լինի, թե անփույթ վերաբերմունք, Ջալալն ու Գենադին պե՛տք է պատասխան տան. «Բերել ու դրել են հրետանու վարչության պետի տեղակալ. ի՞նչ հրաշագործությունների համար։ Նրան մեղադրում ենք քիթը խոթելու կրակային դիվիզիոնի ղեկավարման մեջ։ Նա պետք է ցուցումներ տար զորամասի հրամանատարությանը, սակայն այդ դիվիզիոնի անմիջապես կրակային խնդիրների կատարման հրամանանն իր կողմից էր հնչեցվում»։

Մանրամասները՝ տեսանյութում: