Վրաստանը զոհվում է, Վրաստանն անհետանում է քարտեզից․ Սաակաշվիլինի հայտարարել է, որ վերադառնում է

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ նշել է, որ գալու է Վրաստան՝ «անկախ այն բանից, թե դա ինչ հետևանք կունենա, քանի որ սա արդեն այն գիծն է, որից այն կողմ մենք կորցնում ենք մեր հայրենիքը»։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»:

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ ես ասացի, որ գալու եմ՝ անկախ հետևանքներից: Ում դուր է գալիս կամ դուր չի գալիս և ով ինձ ինչով է սպառնում… Կյանքում առաջին անգամ ես ասել եմ, որ այժմ արդեն հասել է այն սահմանը, որից այն կողմ մենք կորցնում ենք մեր հայրենիքը։ Նախորդ տարիներին ամեն ինչ գնում էր այնպես, որ դեռ կրիտիկական իրավիճակ չէր։ Այժմ իրավիճակն այնքան կրիտիկական է, որ այլևս պայմանականությունների ժամանակ չկա։ Եկեք նախ հաղթենք, եկեք թող նախ բազմաթիվ մարդիկ դուրս գան, ինչ լինելու է՝ կլինի։ Այժմ մենք պարտավոր ենք, այլ ելք չկա։ Վրաստանը զոհվում է, Վրաստանն անհետանում է քարտեզից, և մենք բոլորս նկատում ենք այդ իրավիճակը, մեր երկիրը շատ ծանր վիճակում է»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։

Հարցին՝ որքանո՞վ էէր ճիշտ, որ նա Վրաստանում չմնաց 2012 թվականին, Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է, որ  հուզական առումով գերհոգնած էր և ցանկանում էր հանգստանալ «վրացական իրավիճակից»։

Նրա խոսքով՝ Վրաստան վերադառնալիս, չնայած այն հանգամանքին, որ բարեկամական հարաբերություններ ունի բազմաթիվ օտարերկրյա գործընկերների հետ, չի պատրաստվում որպես վահան թաքնվել որևէ մեկի հետևում, այդ թվում՝ եվրոպացի խորհրդարանականների հետևում:

Տաթև Ֆռանգյան