Դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյին համազգային հարգանքի տուրք կմատուցվի սեպտեմբերի 9-ին

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան-Պոլ Բելմոնդոյին համազգային հարգանքի տուրք կմատուցվի հինգշաբթի՝ սեպտեմբերի 9-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմը, հաղորդում է RFI-ն:

Ժան-Պոլ Բելմոնդոն, հիշեցնենք, մահացել է սեպտեմբերի 6-ին, 88 տարեկանում:

Նախագահ Էմանուել Մակրոնը մեծ դերասանին անվանել է «համազգային գանձ»՝ արձագանքելով Բելմոնդոյի կյանքից հեռանալու մասին լուրերին:

«Մենք բոլորս նրա մեջ մեզ ենք տեսնում»,- ասել է Մակրոնը:

Սեպտեմբերի 9-ին Բելմոնդոյին հանդիսավոր հրաժեշտ կտրվի Փարիզի Հաշմանդամների տանը, որը դարձել է ոչ միայն ռազմական արարողությունների, այլև Ֆրանսիայի նշանավոր մարդկանց մեծարման վայր: Երկու տարի առաջ՝ սեպտեմբերին, այստեղ տեղի ունեցավ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը, իսկ 2018 թվականի հոկտեմբերի սկզբին վերջին համազգային հարգանքի տուրքը մատուցվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Տաթև Ֆռանգյան