1800 հայցվոր, 300 փաստաբան և 500 հատոր․ մեկնարկում է Փարիզի ահաբեկչությունների գործով պատմական դատավարությունը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Փարիզում մեկնարկում է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ հարձակման զոհ էր դարձել 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը: Լսումներին, որոնք լուսաբանելու են տասնյակ լրագրողներ, կմասնակցեն մոտ 1800 քաղաքացիական անձ և ավելի քան 300 փաստաբան, հաղորդում է Euronews-ը:

Գործով անցնում է 20 մարդ: Դատարան է ներկայանալու 11 կալանավորված անձ, որոնց թվում է Սալահ Աբդեսլամը, որը, ըստ հետաքննության տվյալների, առանցքային դեր է խաղացել ահաբեկչությունների նախապատրաստման գործում: Տղամարդը 2016-ի մարտին ձերբակալվել էր Բելգիայում ու արտահանձնվել Ֆրանսիային:

Մյուս մեղադրյալը Մուհամեդ Աբրինին է, որը զբաղվել է ահաբեկիչների տեղափոխմամբ, զենքի մատակարարմամբ և հարձակումների ֆինանսավորմամբ: Աբրինին ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ նրան տեսել են Փարիզից հյուսիս գտնվող բենզալցակայանի տեսախցիկներից մեկի տեսագրած տեսանյութում:

Մեղադրյալներից երեքն ազատության մեջ են՝ ոստիկանության հսկողության ներքո: Փարիզում իրականացված հարձակումներին առնչվող ևս վեց մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն ենթադրվում է, որ նրանցից շատերը սպանվել են Սիրիայում կամ Իրաքում:

Ահաբեկչությունների գործն ունի ավելի քան մեկ միլիոն էջ, որոնք հավաքված են հինգ հարյուր հատորում, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով հարձակումների հետևանքով զոհվածների և վիրավորների թիվը: Դատավարությանը ելույթ կունենան բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ ահաբեկչությունից փրկվածներ: Լսումներին կմասնակցեն ուժային կառույցների անդամներ, արդարադատության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՆԳ նախկին նախարար Բեռնար Կազնյովը և Փարիզի դատարանի նախկին դատախազ Ֆրանսուա Մոլենը:

Տաթև Ֆռանգյան