Շիրակի մարզի 5 դպրոցներում առաջին դասարանցիներ չկան

Լուրեր

15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
Բոլորը

Շիրակի մարզն այս տարի ունի 32 հազար աշակերտ։ Նրանցից 3050-ն առաջին դասարանցիներ են, սակայն կան հինգ դպրոցներ, որոնք այս տարի առաջին դասարաններ չունեն:

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի տեղեկացմամբ, դրանցից մեկը Գյումրիի ծայրամասային Մուշ 2 թաղամասում գտնվող թիվ 43 դպրոցն է, մյուս չորսը՝ Շաղիկ, Ջրաձոր, Ծաղկուտ ու Փոքրաշեն գյուղական համայնքներինը։

Ըստ Կարապետյանի՝ եթե իրավիճակը չփոխվի, Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղում առաջիկա 5-6 տարիների ընթացքում ևս առաջին դասարանցիներ չեն լինի, որովհետև գյուղի միակ երեխան մեկ տարեկան է։

«Շաղիկում առաջին դասարանցի այս տարի չունեցանք, ունեինք մի աշակերտ, սակայն բնակության վայրի տեղափոխության պատճառով դպրոցում ոչ մի առաջին դասարանցի չունեցանք։ Գյումրիի թիվ 43 դպրոցում թեև առաջին դասարանցի չկա, բայց երկրորդ դասարանից սկսած՝ կան աշակերտներ, հույս ունենք, որ Գյումրիում նման խնդիր մյուս տարի չենք ունենա։ Խնդիրն այստեղ այլ է․ կենտրոնից թաղամասի կտրվածության, բնակչության սակավաթիվ լինելու, ինչպես նաև շենքային պայմանների պատճառով է։ Բայց այն կագավորվող հարց է, մտահոգող է գյուղական բնակավայրերում աշակերտներ չունենալը»,- ասում է Հրայր Կարապետյանը։

Մարզպետարանի պաշտոնյան նշում է, որ գյուղական համայնքներում գուցե սոցիալական խնդիրներ չկան, բայց երեխաներին տեղափոխում են քաղաքային բնակավայրեր՝ միջավայրը փոխելու։

Նման խնդիր կա Մարմաշեն խոշորացված համայնքի Փոքրաշեն գյուղում։ Դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանի փաստմամբ, իրենք երեք առաջին դասարանցի կունենային, եթե ծնողները չորոշեին իրենց երեխաներին տանել Գյումրիի դպրոցներ։ Այդ ընտանիքները, ըստ տնօրենի, բնակվում են գյուղում, բայց երեխաներին ամեն օր տանում են Գյումրի ու բերում են։

Առաջին դասարան չունի նաև Ամասիա խոշորացված համայնքի 23 աշակերտ ունեցող Ջրաձոր բնակավայրի դպրոցը։ Գյուղը փոքր է, բացի այդ, տնօրեն Հրայր Հարությունյանի ասելով, ընտանիքներից շատերը տեղափոխվել են հարևան գյուղեր, Գյումրի, նաև մեկնել բնակության ՌԴ, քանի որ մտադրություն կա Կապսի ջրամբարը կառուցելու, ինչի արդյունքում գյուղը պետք է տեղափոխվի այլ տարածք։ Թե՛ Փոքրաշենում, և թե՛ Ջրաձորում դասարանները կոպլեկտավորված են աշակերտների սակավաթիվ լինելու պատճառով։

Արմիկ Մովսիսյան