Աֆղանստանի նոր կառավարության գրեթե բոլոր անդամները միջազգային հետախուզման մեջ են

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

«Թալիբան» շարժումը երեքշաբթի հրապարակել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը և երկիրը հռչակել «Իսլամական էմիրություն»: 33 նախարարներից ու նրանց տեղակալներից գրեթե բոլորը կա՛մ ՄԱԿ-ի և առանձին երկրների միջազգային պատժամիջոցների տակ են, կա՛մ հետախուզման մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկրի վարչապետի պաշտոնակատար է դարձել Հասան Ախունդը, որը 1996-2001 թվականներին եղել է «Թալիբան»-ի առաջին կառավարության անդամ, իսկ «Թալիբան»-ի մեկ այլ առաջնորդ՝ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը, որին հիշատակում էին որպես վարչապետի թեկնածու, դարձել է Ախունդի տեղակալը։

Ներքին գործերի նախարարությունը կգլխավորի «Հաքքանի ցանց» զինված խմբավորման առաջնորդ Սարաջուդդին Հաքքանին, որին ձերբակալելու հարցում օգնության համար ԱՄՆ ՀԴԲ-ն խոստանում է 5 մլն դոլար:

Թալիբների առաջնորդներից շատերը ժամանակավորապես հեռացվել են ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակից, որպեսզի նրանք կարողանան մասնակցել միջազգային բանակցություններին և, ամենայն հավանականությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կերկարաձգի այս ժամանակավոր չեղարկումը:

Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Ռուսաստանին, Թուրքիային, Չինաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին հրավիրել են Աֆղանստանի նոր կառավարության կազմը հայտարարելու արարողությանը:

Տաթև Ֆռանգյան