Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նիդերլանդների սենատի նախագահ Անտոնի Բրյունիին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին: Ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշեց, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բավական արգասաբեր այցը Նիդերլանդներ: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Նա հիշեցրեց, որ այդ այցի ընթացքում կայացավ նաեւ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը, որի համանախագահներն ինքն ու Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդն էին: ԱԺ նախագահը նշեց, որ չնայած COVID-19-ի ստեղծած խոչընդոտներին՝ բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավական ներդաշնակ են զարգանում, եւ մեր երկրները տրամադրված են իրականացնելու հայ-նիդերլանդական առավել խորացված եւ թիրախային համագործակցություն:

Դրա վառ ապացույցն է նաեւ 2020թ-ի սեպտեմբերին Երեւանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության բացումը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրեց մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում մեր գործընկերներից՝ խաղաղության հաստատում մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության եւ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը եւ շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար:

Քննարկման ընթացքում ԱԺ նախագահն անընդունելի համարեց Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում:

Նիդերլանդների Սենատի նախագահը նշեց, որ լավ հիշողություններ ունի ՀՀ ԱԺ պատվիրակության այցից: Նա տեղեկացրեց, որ Covid-19-ի հետ դժվար ժամանակներ սկսվեցին խորհրդարանում: Կարեւորելով Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նա նշեց, որ այն ոգեւորիչ է եւ մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Սենատի նախագահն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ընդունված Նիդերլանդների խորհրդարանի բանաձեւերը լայն արձագանք են ստացել Հայաստանի հասարակությունում:

Նրա խոսքով՝ ցանկացած իրավիճակում չափազանց կարեւոր է մարդու իրավունքների գերակայությունը՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Անտոնի Բրյունին վերահաստատեց տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան: