Անթույլատրելի՛ է․ չե՛նք ընտրելու Արթուր Ղազինյանին, ով արդարացնում է զինուժի միջամտությունը ներքաղաքական կյանքին․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ

-ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո սա մեր առաջին հարցազրույցն է: Հայտնի է քաղաքացիների վերաբերմունքը, դժգոհությունը՝ մենք հարկեր ենք վճարում, իսկ ԱԺ-ն ինչո՞վ է զբաղված: Դուք, որպես այդ միջադեպին առնչվող պատգամավոր, ունե՞ք մեղքի զգացում, որ ԱԺ-ի հեղինակությունը որոշ չափով խաթարվեց, իհարկե, պետք է նաև հատուկ նշենք, որ այդ միջադեպն ուներ համահեղինակներ՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի պատգամավորների:

-Ես համաձայն չեմ համահեղինակ ձևակերպման հետ, ես կասեի՝ հեղինակ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, փաստացի սադրեց և փաստացի նաև սկսեց «Հայաստան» դաշինքը: Բռնության առաջին ակտը կատարեց և, կարելի է ասել, «պանդորայի արկղը» բացեց Սեյրան Օհանյանը՝ իր նետած շշով: «Հայաստան» դաշինքի պատգամավորները շիշ էին նետում մեր ուղղությամբ, նույնիսկ մեր կին պատգամավորի ուղղությամբ: Չի կարելի ակնկալել, որ մենք մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ պետք է լռենք ու մեզ պահենք քաղաքակրթության սահմաններում, և դա անընդհատ պետք է շահագործեն, փորձեն ուժեղ, վատ տղայի կերպարի մեջ հեղինակություն վաստակել։ Չի լինելու այդպես:

–Ձեր գործողությունները պատասխա՞ն եք համարում:

-Ես մեր գործողությունները համարում եմ շատ սիմետրիկ:

-Հետաքրքրիր է, երբ սկսվեն խորհրդարանի բուն աշխատանքները, ի՞նչ է կատարվելու ԱԺ-ում: Դուք ՔՊ-ի ներսում քննարկե՞լ եք՝ ի՞նչ վերաբերմունք եք դրսևորելու նման դեպքերում: Ընդդիմադիրների հետ քննարկե՞լ եք այն հարցը, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած անվտանգայինից մինչև սոցիալ–տնտեսական, եկե՛ք աշխատենք, ինչի համար էլ քաղաքացիները մեզ այստեղ են գործուղել: Կա՞ այդ կոնսենսուսը:

-Մենք ընդդիմության հետ գաղտնի բանակցություններ չենք վարում: Այն, ինչի մասին ասացիք, մենք առաջին նստաշրջանում ԱԺ-ի բարձր ամբիոնից հայտարարել ենք, ընդդիմադիրներին կոչ ենք արել տեղափոխվել կառուցողական դաշտ, աշխատել միասին։ Այո՛, սուր քննադատել, բայց դա անել կոռեկտության ու պարկեշտության սահմաններում: Բայց այն պատասխանը, որ մենք ստացել ենք, հուսադրող չէ: Բայց ԱԺ-ում այդ միջադեպից հետո, կարծում եմ, նման իրավիճակները բացառված կլինեն:

-Ականատես ենք լինում, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այդպես էլ հնարավոր չի լինում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրել ընդդիմության թեկնածուին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանին: Ինչո՞ւ ՔՊ-ն հավանություն չի տալիս այդ թեկնածությանը: Տպավորություն է, որ Դուք ունեք ընդդիմության ավելի ընդունելի թեկնածու, օրինակ՝ դա կարող է լինել Տիգրան Աբրահամյանը: Կա՞ այդպիսի թեկնածու:

-Ո՛չ, մենք չենք կարող ընդդիմությանը պարտադրել, որ առաջադրեն այս կամ այն թեկնածուին: Բայց եթե ներկայացված թեկնածուի վերաբերյալ մենք ունենք վերապահումներ, որոնք հստակ են և հնչել են այդ թեկնածության քննարկումների, մեր հարցուպատասխանների և ելույթների ժամանակ, ապա շատ օրինաչափ ու տրամաբանական է, որ այդ վերապահումները հաշվի առնելով՝ չենք ընտրում:

-Անձնական ոչինչ չկա՞:

-Անձնական ոչինչ չկա: Անձամբ ես չեմ ճանաչում Արթուր Ղազինյան անձին, այլ ճանաչում եմ միայն հանրային ու քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանին, ում չեմ պատրաստվում ընտրել այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

-Պարոն Ղազինյանը համարում է, որ Զինված ուժերը կարող են պահանջել քաղաքական ղեկավարի հրաժարականը: Դա կարմիր գի՞ծ է, որ ՔՊ-ն հաշվի է առնում և չի ընտրում:

-Այո՛, անձամբ ինձ համար դա կարմիր գծերից մեկն է: Անցած քննարկման ժամանակ դա հենց իմ բարձրացրած հարցն է եղել՝ արդյո՞ք  նա շարունակում է արդարացնել Գլխավոր շտաբի և Զինված ուժերի նմանաոճ գործողությունները, և պատասխանն ինձ չի գոհացրել: Այո՛, մենք չենք պատրաստվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը պատրաստ է արդարացնել Զինված ուժերի միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Դա անթույլատրելի է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան