Տաջիկստանի նախագահը զինվորականներին հորդորել է բարձրացնել մարտական ​​պատրաստվածությունը՝ տարածաշրջանում անկայունության ֆոնին

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, երեքշաբթի ելույթ ունենալով հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված զորահանդեսին, դիմել է զինվորականներին՝ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում մարտական պատրաստվածությունը բարձրացնելու կոչով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ռահմոնը նշել է, որ վերջին շրջանում իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում լուրջ մտահոգություն է առաջացնում՝ կապված ահաբեկչական, ծայրահեղական և արմատական կազմակերպությունների գործունեության ընդլայնման, միջկրոնական հակամարտությունների, թմրանյութերի անօրինական շրջանառության, զենքի, կիբերհանցագործությունների և այլ անդրազգային կազմակերպված հանցագործությունների հետ:

«Այս պայմաններում զինված ուժերի, իրավապահ մարմինների և հատկապես սահմանապահ զորքերի ղեկավարությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետական սահմանի, հասարակական և պետական անվտանգության, մարդկանց խաղաղ կյանքի և զորամասերի ու ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձր մակարդակի վրա պահելու համար»,- ընդգծել է Ռահմոնը:

Նրա խոսքով՝ կանխատեսումների համաձայն՝ իրավիճակը տարածաշրջանում և որոշ երկրներում հնարավոր է՝ է՛լ ավելի սուր ու լարված լինի:

Ռահմոնը նշել է, որ պետությունն ու կառավարությունը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինված ուժերի մարտունակության մակարդակը օրվա պահանջներին և ժամանակակից աշխարհի ծանր վիճակին համապատասխանեցնելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Այդ նպատակով նրանք օգտագործում են բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները:

Իր խոսքում Տաջիկստանի առաջնորդը զինվորականներին հորդորել է «չկորցնել զգոնությունը, անընդհատ բարձրացնել պրոֆեսիոնալիզմի և մարտունակության մակարդակը, լինել օրինականության, կարգուկանոնի և ռազմական կարգապահության համապատասխանության օրինակ»:

Տաթև Ֆռանգյան