Բախվել են բեռնատար գնացքն ու մարդատար ավտոմեքենան. զոհեր չկան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2021 թվականի սեպտեմբերի 6-ին Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի է ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին:

Զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ երեխան, Սպիտակի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել է Երևան:

«Սա սեպտեմբերին գրանցված արդեն երկրորդ վթարն է երկաթուղային գծանցումներում և 13-րդը՝ տարեսկզբից: Բոլոր վթարները տեղի են ունեցել վարորդների կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառով: Հարկ է նշել, որ այս տարի ՃՏՊ-ների աճը նկատվում է ոչ միայն չարտոնված, այլև օրինական անցումներում: Ավելին, աճում է ցերեկը տեղի ունեցող վթարների թիվը:

Հարավկովկասյան երկաթուղին ամեն տարի էական միջոցներ է ներդնում երկաթուղային գծանցումներում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, կանխարգելիչ աշխատանք է իրականացնում բնակչության շրջանում և երթևեկության անվտանգության կանխարգելման գործում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Սակայն, ինչպես վթարների վիճակագրությունն է վկայում, իրավիճակը չի բարելավվում:

Ներկայումս վթարների մակարդակը ոչ միայն վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար, հանգեցնում երթևեկության ժամանակացույցի խափանումների, այլև վտանգում է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը երկաթուղու առանձին հատվածներում»,- նշել է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի տեղակալ, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը:

ՀԿԵ-ն վարորդներին հորդորում է չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Դիմելով Ճանապարհային ոստիկանությանը, կոչ ենք անում երթևեկության կանոնները դիտավորյալ խախտող վարորդների նկատմամբ կիրառել ամենախիստ միջոցները: Սա կօգնի պահպանել ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: