Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն
Մշակույթ
06.09.2021 | 20:57
88 տարեկանում մահացել է հանրահռչակ ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն: Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Միշել Գոդեստը:
Փաստաբանի հաղորդմամբ` Բելմոնդոն վերջերս լավ չէր զգում:
Դերասանի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը` նշելով, որ Ֆրանսիան ազգային պարծանքի է կորցրել: