Գիտնականները կոչ են անում չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը։

Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներբուհական որոշակի խնդիրների շուրջ դասախոսները արտահայտում են իրենց դժգոհությունն ու անկեղծ մտահոգությունը և երբեմն էլ դրա համար ընտրում առավել հրապարակային մեթոդներ (ընդհուպ մինչև հացադուլ):

Հաշվի առնելով նաեւ գիտության եւ կրթության ապակենտրոնացման կարևորությունը` կարծում ենք, որ մարզերում, եւ տվյալ պարագայում Գյումրիում, ավելի բարձր կրթական մակարդակ ապահովող համալսարան ունենալը առաջնահերթություն է:

Բազմակարծությունը եւ առողջ բանավեճը կարեւոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի, այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որեւէ կերպ ընդունելի չէ եւ հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին:

Կարեւոր ենք համարում շեշտել, որ վերոնշյալ դասախոսները, միեւնույն ժամանակ, ակտիվ գիտական գործունեություն են ծավալում. Հովհաննես Խորիկյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների եւ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ արտերկրյա հեղինակավոր գիտական պարբերականներում:

Գագիկ Համբարյանը, գիտական գործունեությանը զուգահեռ, յուրահատուկ տեղ ունի հայաստանյան վերլուծական դաշտում եւ հարկ է հատուկ առանձնացնել, որ բացի տարածաշրջանային վերլուծություններից` նա կարողանում է փորձագիտական կարծիք հայտնել Շիրակում ու Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին` համադրելով այնտեղի իրողությունների լավ իմացությունը եւ վերլուծական հմտությունները:

Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Հ. Խորիկյանը եւ Գ. Համբարյանը կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին, ինչի շնորհիվ վայելում են նրանց սերն ու հարգանքը: Ներկայումս գերակայող միտումը` ունենալ ուսանողակենտրոն համալսարաններ, նույնպես պահանջում է, որպեսզի նման կադրերը ոչ թե հեռացվեն դասախոսական աշխատանքից, այլ ընդհակառակը` խրախուսվի նրանց գործունեությունը, որից մեծապես օգտվում են առաջին հերթին ուսանողները:

Ուստի, կարեւորելով գիտության եւ կրթության ապակենտրոնացումը եւ մարզերում գիտական կյանքի աշխուժացումը, մտահոգ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքում գործող Շիրակի պետական համալսարանի հեղինակությամբ, ծանոթ լինելով երկու դասախոսների գիտական գործունեությանը եւ ներուժին` կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:

Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում նորմալ ակադեմիական միջավայրին հարիր մեթոդներով քննարկել առկա խնդիրները եւ փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Մենք էլ, մեր հերթին, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր նպաստը ներդնել ինչպես Հայաստանի երկրորդ քաղաքի ԲՈՒՀ-ի խնդիրները լուծելու, այնպես էլ այդ կրթօջախի զարգացման հարցում»:

Վահրամ Համազասպի Տեր-Մաթեւոսյան պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ:

Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր:

Նշենք, որ հայտարարություն է տարածել նաև Շիրակի պետհամալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը, որում, մասավորապես, ասված է.

«Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհուրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»։