1 տարեկան դստերը սպանած Անի Մինասյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 10 տարվա ազատազրկման դատապարտեց  իր 1-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվող Անի Մինասյանին։

Կինը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այն է սպանություն կատարելը։ Անի Մինասյանը, որն ամուսնալուծվել էր ու բնակարան վարձակալել Գյումրիի Շիրակացի փողոցում, երկու տարի առաջ՝ օգոսոտոսի 30-ին, երեկոյան ժամը 22․00-ի սահմաններում
զգեստապահարանից հանել էր տանտիրոջը պատկանող սև կանացի կիսաշրջազգեստը, հյուրասենյակից վերցրել կպչուն ժապավենը, կապել  մեկ տարեկան դստեր ոտքերն ու ձեռքերը ու նրան նետել էր  աղբարկղը։ Երեխան շնչահեղձ էր եղել։

Կինը նախաքննական մարմնին  իր այս արարքը բացատրել էր սոցիալական խնդիրներով՝ ասել, որ չի կողմնորոշվել՝ ինչպես պահել երեխային, հոգալ նրա կարիքները։ Մինչդեռ նախկին ամուսինը՝ Արթուր Ալեքսանյանը թե՛ նախքաննական մարմնին, թե՛ դատարանում հայտարարել էր, որ իրենք սոցիալական որևէ խնդիր չեն ունեցել։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Անի Մինասյանին հարցրեց՝ ի՞նչ ունի ասելու դատարանին, սակայն 22-ամյա կինը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից։

Արմիկ Մովսիսյան