Թալիբները կարող են Բագրամի և Քանդահարի ավիաբազաները փոխանցել Չինաստանին և Պակիստանին

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

«Թալիբան» շարժումը կարող է Չինաստանին փոխանցել Բագրամի ավիաբազան, ինչպես նաև թույլ տալ Պակիստանին Քանդահարում իր օդանավակայանն օգտագործել օպերատիվ նպատակների համար։ Հնդկական Pioneer պարբերարականը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ դա լուրջ հետևանքներ կունենա Հնդկաստանի համար:

«Աֆղանական Բագրամ ավիաբազայի օգտագործումը լրացուցիչ հնարավորություն կտա Չինաստանին զսպել Հնդկաստանի գործողությունները տարածաշրջանում և կապահովի Պեկինի ստեղծած Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) անվտանգությունը»,- ասել են աղբյուրները:

«Քանդահարի ավիաբազային հասանելիություն ստանալով՝ Պակիստանը Քաշմիրի շրջանում առավելություն է ստանում Հնդկաստանի հանդեպ և կարող է բարելավել տարածաշրջանում իր օբյեկտների պաշտպանությունը հնդկա-պակիստանյան ռազմական հակամարտության առաջացման դեպքում»,- հայտարարել են նրանք։

Պարբերականի աղբյուրները հիշեցրել են, որ ներկայում Պակիստանի ռազմաօդային ուժերը վերահսկում են Աֆղանստանում բոլոր ավիաբազաները, այդ թվում՝ Քանդահարի, Բագրամի և Քաբուլի օդանավակայանները, իսկ Չինաստանի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել «Թալիբան»-ի գերագույն հրամանատարության հետ՝ քննարկելով անվտանգության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Բագրամի ավիաբազայի հնարավոր օգտագործման վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան