ՊՆ N վարչության պետի տեղակալը մեղադրվում է շուրջ 30 միլիոն դրամի կաշառք ստանալու մեջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊԸ հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, որ ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-7%-ը, ինչի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29 միլիոն 220 հազար ՀՀ դրամ գումար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%- 7%-ը: Դրա արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խ.-ն 2008 թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս և հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով և իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա.-ն համաձայնել է, որից հետո, մինչև 2013 թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ.Խ.-ին և տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:

Դրա դիմաց որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ.Խ.-ն իր լիազորությունների շրջանակում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին ետ հանձնելու փոխարեն ընդունել է այն և փոխանցել տնօրինման:

2018 թ. փետրվարի 16-ին Մ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:

Նույն օրը վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018 թ. փետրվարի 20-ին նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թ. մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, բեկանվել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և Մ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: