Կայացել է մեծ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվայի 874-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացել է մեծ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին. տեղեկացնում են Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից:

«7 երգ Մոսկվայի» մասին համերգը նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Հնչեցին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները՝ «Գեղեցկության թագուհի», «Իմ Երևան», «Ոսկե տանգո», «Առաջին սիրո երգը», «Գիշերային Մոսկվայով» և այլ կատարումներ։

«Առնո Բաբաջանյանը Մոսկվային նվիրված իր բազմաթիվ ստեղծագործությունների միջոցով իր սերն էր արտահայտում Ռուսաստանի մայրքաղաքին։ Կատարումներ, որոնք ապրում են մինչև օրս և փոխանցվում սերունդներին», – նշեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարում էին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ Ջուլիաննա Գրիգորյան, Տիգրան Մելքոնյանը, Տիգրան Հակոբյանը, Բելլա Ամարյան, Նավասարդ Հակոբյան, Լուսինե Մակարյանը և այլ տաղանդավոր արտիստներ։ Համերգի հատուկ հյուրը ՌԴ-ից երգիչ և կոմպոզիտոր Նիկոլայ Ռյաբուխան էր։

Համերգի երգիչներից Արթուր Աղաջանովը իր ելույթից հետո հուզիչ անակնկալ մատուցեց հանդիսատեսին և սիրելիին։ Բաբաջանյանի «Королева красоты» («Գեղեցկության թագուհի») երգը կատարելուց հետո ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն, որը պատասխանեց՝ «այո»։