ՄՀԻ հայաստանյան հարցումը ցույց է տալիս գոհունակություն խորհրդարանական ընտրություններից, մտահոգություններ անվտանգային հարցերի շուրջ

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիներն անվերապահորեն աջակցում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Պարզ է դարձել նաև, որ առկա են անվտանգության փխրուն միջավայրի հետ կապված մտահոգություններ, իսկ տարակուսանքը պատվաստումների նկատմամբ, որպես կոռոնովիրուսային համավարակի դեմ պայքարի միջոց, նվազել է։

Համաձայն հարցման՝ հայաստանցիների 63%-ն իր գոհունակությունն է հայտնել հունիսին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Ցանկացած ժողովրդավարության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ ցուցաբերած այսչափ գոհունակությունն արդեն իսկ ողջունելի զարգացում է», – ասել է ՄՀԻ Եվրասիայի բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսը: «Գոհունակության նման աստիճանն առաջ է քաշում այն գաղափարը, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները ներկայացնում էին ժողովրդի կամքը»:

Այնուամենայնիվ, քառասունչորսօրյա պատերազմից հետո անվտանգային անորոշ ​իրավիճակը հանրության շրջանում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ: Հարցին, թե Կառավարությունն իր առջև ծառացած ո՞ր կարևոր հարցերին պետք է առաջնային կերպով անդրադառնա, հայաստանցիների 62%-ն անվտանգության ոլորտում առաջացած հարցերի լուծումը համարում է առաջնահերթություն պահանջող կարևորագույն երկու խնդիրներից մեկը։

«Հայաստանի ժողովուրդը դեռևս խիստ մտահոգված է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով առաջացած անվտանգային իրավիճակով, և Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ռազմական գործողությունների վերսկսման մտավախությունը մեղմելու համար», – ասաց Նիքսը:

Ինչ վերաբերում է համաճարակին` պատվաստանյութերի վերաբերյալ նախկին տարակուսանքը հանդարտվել է: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48% -ն ասել է, որ արդեն պատվաստվել է՝ (8%), կամ հաստատ մտադիր է պատվաստվել՝ (13%) կամ էլ հավանաբար կպատվաստվի՝ (27%)։

«COVID-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի իր հանրային իրազեկումը՝ խրախուսելով պատվաստվել հասարակության ավելի լայն զանգվածներին»,-ասաց Նիքսը:

Մեթոդաբանություն

Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության («Այ Փի Էս Սի») կողմից:

Տվյալները հավաքագրվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում` հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնց համար հարցվողներ ընտրվել են ավտոմատացված պատահական հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով (random digit dialing) բջջային հեռախոսահամարների հավանականության նմուշառմամբ:

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիներից։ Այն ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահասների մոտ 1.2%-ին։

Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 մարզերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տարեգրքի: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար` վստահության 95% մակարդակով։

Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։ Կլորացման պատճառով գծապատկերների թվերի գումարները կարող են տարբերվել 100 տոկոսից։

Հետազոտությունը իրականացվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) աջակցությամբ։