Արթուր Գոյունյանն ազատվել է ՔԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Հասարակություն
03.09.2021 | 20:24ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասվում է ուղերձում: