«Ռոսկոմնադզորը» հայտարարել է ՌԴ տարածքում 6 VPN ծառայությունների արգելափակման մասին

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

«Ռոսկոմնադզորը» հայտարարել է Ռուսաստանի տարածքում 6 VPN ծառայությունների արգելափակման մասին, այդ թվում՝ աշխարհում լավագույնը համարվող ExpressVPN, Nord VPN և IPVanish VPN ծառայությունները։ Գերատեսչությունից բացատրել են, որ դրանք խախտել են ՌԴ օրենսդրությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» կազմել էր «սպիտակ ցուցակ», որպեսզի չխախտի այնպիսի ընկերությունների գործունեությունը, որոնք նման ծառայություններն օգտագործում են տեխնոլոգիական նպատակներով։ Գերատեսչությունը հաղորդագրություններ է ստացել 64 կազմակերպությունից, դրանցից 27-ն օգտվել է VPN ծառայություններից, որոնք հայտնվել են արգելափակման տակ։

«Ավելի քան 100 IP հասցեներ է ներկայացվել՝ դրանք սահմանափակումներից հանելու համար»,- նշել են կարգավորիչ ծառայությունից։

Հունիսին «Ռոսկոմնադզորը» սկսել է սահմանափակել երկու VPN ծառայությունների՝ VyprVPN-ի և Opera VPN-ի հասանելիությունը, որոնք օգտագործվում են արգելափակումը շրջանցելու և առցանց գաղտնիությունը պաշտպանելու համար: Այս ֆոնին նման ծառայությունները սկսեցին թանկանալ Ռուսաստանում:

2019 թվականի մարտին «Ռոսկոմնադզորը» 10 VPN ծառայություններից պահանջել էր միանալ պետական տեղեկատվական համակարգին՝ արգելված կայքերի մուտքը սահմանափակելու համար: Այնուամենայնիվ, համակարգին միացել էր միայն Kaspersky Lab-ի VPN ծառայությունը: