Ինչ գրություն է հղել Լավրովը Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ. մանրամասնել է ՌԴ ԱԳ նախարարը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթական մարաթոնի մասնակիցներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրել է, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

«Գրությունը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը: Այդ գրության մեջ դուք ընդամենը 6 բառ եք գրել. «Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին առանց հայտարարություններ անելու»: Եվ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,- հարցրել է մասնակիցը:

«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է կոնտեքստը ներկայացնել: Կոնտեքստը նրանում էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք` դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են, և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին-խմբ.) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- պատասխանել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտել է, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան: