Սրբի պատմուճան հագածները դատափետում են մեզ ամբիոններից․ ժողովուրդը քվեով տվեց իր գնահատականը․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ

-Պետության առջև ծառացած ահռելի խնդիրների դեպքում ԱԺ-ում գրանցված միջադեպերին փորձենք նայել՝ քաղաքական համակարգի բնույթը զննելով Դուք՝ որպես իշխող ուժի ներկայացուցիչ, պրոբլեմ չե՞ք համարում այն, որ ենթադրյալ հանցագործները հաճախ հագնում են քաղաքական գործչի հագուստ և լուրջ դեմքով խոսում են օրինականությունից, բանակը չթալանելուց, պետության շահերից, մինչդեռ իրենց կառավարման ժամանակ այլ բան ենք տեսել։ Չե՞ք կարծում, որ եթե իշխանությունը իրավաքաղաքական գնահատական տար անցյալին, կարիք չէր լինի այդ մարդկանց հիշեցնել՝ իրենք ովքեր են իրականում։

-Գիտեք՝ մեր ժողովուրդն ունի այդ խոհեմությունը՝ լիարժեքորեն թացը չորից տարբերակելու, և դրա վառ ապացույցը հետևյալն է․ հետպատերազմական այն դժոխքի միջով մեր թիմի անցնելուն ականատես եղավ մեր հանրությունը, և պատերազմական այդքան կորուստներից, նաև՝ քաղաքական սուր գնահատականներից հետո անգամ մեր թիմը չպառակտվեց և ժողովրդի վստահությունն ունենալով՝ շուրջ 7-8 ամսվա շրջափուլը հաղթահարվեց։ Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի կատարման ամփոփումից հետո մենք նախանշեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցկացրեցինք իր որակով և տեսակով երկրորդը վերջին տասնամյակներում մեր հանրապետության կյանքում՝ ազատ, թափանցիկ, և բարձր գնահատականների արժանացավ նաև աշխարհի մայրաքաղաքների և վերպետական կազմակերպությունների կողմից։

Ամեն ինչ ակնհայտ է՝ եթե սրբի պատմուճան հագած այդ գործիչները մեզ դատափետում են թիվ մեկ քաղաքական ամբիոնից, չի նշանակում, որ ամեն ինչ այդպես է։ Մեր ժողովուրդը խոհեմ է և քվեով իր գնահատականը տվեց։ Այլ բան է, որ դա դժվարացնում է մեր բարեփոխումների ընթացքը, օրենսդրական փոփոխությունները, սկսած նրանից, որ երբ ընդդիմությունը ՍԴ-ում բողոքարկում է, երկու շաբաթով հետաձգվեց Կառավարության ձևավորումը, հետո՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդ միջադեպերը։ Դրանք դժվարացնում են բարեփոխումների տեմպը․ փոխանակ արդյունավետ, սրտացավ, կառուցողական քննադատություն հնչի, և սեփական Կառավարությանը լսելու փոխարեն՝ հայհոյանքներ ու քաշքշուքներ ենք տեսնում ԱԺ-ում։

Մանդատները վերցնելով՝ սահմանադրական գործընթացի սկիզբ է դրվել։ Ինչպե՞ս հասկանալ այդ խոչընդոտումները։ Ինչ է՝ խոչընդոտում են մեր կայունության գործընթացի՞ն, ինչ-որ պատվե՞ր են կատարում, գուցե արտաքին աշխարհաքաղաքական խաղացողների սրտով չէ՞, որ երկրում կայունություն հաստատվի, գուցե որոշ ուժի կենտրոնների սրտով չէ՞, որ ՀՀ-ում վերջապես կարողանանք ազգային համերաշխության ձևաչափ ձևավորել և խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի աջակցությամբ Կառավարությունը կարողանա պետության թիկունքը շտկել։

-Նրանք կասկած են հայտնում, թե հինգ տարվա կյանք կունենա այս պառլամենտը, հետևաբար՝ նաև Կառավարությունը չի ունենա հինգ տարի ժամկետ աշխատելու։ Կա՞ն այդ ռիսկերը։

-Ապահովագրված չենք որևէ ֆորսմաժորներից կամ աշխարհաքաղաքական ցնցումներից, Աստված մի արասցե, բայց առնվազն պետք է հույս հայտնենք, որ հնգամյա խաղաղ արարման, թիկունքը շտկելու, անվտանգային համակարգերը կառուցելու ժամանակ կունենանք։ Դա նաև որոշ չափով կախված չէ մեզանից, մեր աշխարհաքաղաքական դիրքով է պայմանավորված ինչ-որ առումով։ Այն, ինչ կախված է մեզանից, ներքաղաքական կայունությունից, մենք պետք է այդտեղ լուրջ ջանք դնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան