Նյու Յորքում հեղեղների հետևանքով 9 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
02.09.2021 | 20:03Նյու Յորքում Իդա ցիկլոնի պատճառով առաջացած ջրհեղեղին զոհ է գնացել 9 մարդ, հայտնել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դեռ երեկ այս ժամին նրանք ողջ էին»,-ասել է քաղաքապետը ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես երեկ տեղեկացվում էր, ցիկլոնը հեղեղել է Նյու Յորքի որոշ հատվածներ, մետրոյի մի քանի ճյուղ դադարեցրել էր աշխատանքը։
Նահանգապետ Քեթի Հոքուլը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ցանկացած տեսակի աջակցություն։
Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։