ՀՀ-ն ՌԴ-ի վասալն է, բայց ԱՄՆ-ի պաշտպանությանն է արժանանում․ ավելի ի՞նչ պիտի անի Արևմուտքը․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ

-Գաղտնիք չէ, որ ձեր քաղաքական ուժը և անձամբ Դուք համարում եք, որ Արցախը չպետք է գնար անկախության ճանապարհով, այլ ի սկզբանե պետք է գնար ընտրված հունով, որը միացումն էր: Խորհրդային Միության տարիներին էլ Արցախն արձակում էր ձայներ Հայաստանին միանալու համար, և դա մշտապես մերժվում էր Կոմկուսի կողմից: Սումգայիթի, Բաքվի ջարդերից հետո Արցախի միացումը Հայաստանին, այսինքն՝ Ադրբեջանի տիրապետությունից դուրս ապրելը կենսական անհրաժեշտություն դարձավ: 1991 թվականին արդեն Արցախը հայտարարեց անկախության հռչակման մասին: Ինչո՞ւ եք համարում, որ միացումն էր ճիշտ ճանապարհը և ոչ թե անկախացումը:

-Նախ՝ պատմական էքսկուրսից դուրս թողեցիք ամենակարևոր հատվածը, երբ Արցախը, համաձայն խորհրդային օրենսդրության և պատմական ճշմարտության, վերամիավորվեց Հայաստանին, այսինքն, ըստ էության, կրկին Հայաստանի Հանրապետության մաս դարձավ: Դրանից հետո է Արցախն անկախություն հռչակել, և այստեղ է ամենամեծ մոլորությունը․ մարդիկ չգիտեն, որ Արցախն անկախություն հռչակել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանի Հանրապետությունից: Ինչո՞ւ է արվել դա․ դա արվել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, եթե դիվանագիտորեն ձևակերպենք, ամենայն հավանականությամբ, բայց՝ ակնհայտ Մոսկվայի հրահանգով, կարգադրությամբ և մասնակցությամբ, որպեսզի խնդիրը չփակվի, որպեսզի խնդիրը դառնա սակարկումների առարկա, և Ռուսաստանը կարողանա լծակ ունենալ երկու կողմերի վրա էլ, և թանկ գնով Արցախը վաճառի Ադրբեջանին՝ այն, ինչ տեղի ունեցավ 30 տարի հետո:

–Դուք ասացիք՝ որպեսզի խնդիրը չփակվի, դրա շուրջ աշխարհաքաղաքական զարգացումեր լինեն և այլն, բայց մենք ի՞նչ երաշխիք ունեինք, որ ՄԱԿ–ը, աշխարհը պետք է ճանաչեր այդ միացման փաստը և այլևս մեզ չհետապնդեր:

-Աշխարհը մեզ երբեք չի հետապնդել, և ՄԱԿ-ը երբեք ոչինչ չէր անելու Հայաստանի հանդեպ։ Դա ծիծաղելի է:

–Մենք մարսելո՞ւ էինք այդ միացումը:

-Իսկ մենք մարսեցի՞նք անկախությունը։ Չմարսեցինք, և հենց անկախության պատճառով կորցրինք Արցախը: Այստեղ մի քանի մոլորություններ կան, որոնք Հայաստանում շրջանառվում են 30 տարի՝ էլի Լևոն Տեր-Պետրոսյանի կնքահայրությամբ: Անդրադառնանք հերթականությամբ։ Առաջին հերթին՝ ՄԱԿ-ը որևէ մեկին ոչինչ չի պարտադրում, եթե չկա Անվտանգության խորհրդի պարտադրող բանաձև, և այդպիսի բանաձև անգամ պատերազմի օրերին, անգամ Արցախի ազատագրումից հետո չի եղել և չէր կարող լինել, որովհետև Արևմուտքում բազում պետություններ 30 տարի շարունակ, հասկանալով, որ Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, այնուամենայնիվ, Հայաստանին համարել են բնական դաշնակից։ Երկրորդ՝ եթե հիմքերի մասին խոսում ենք, պիտի շատ լավ հիշենք Ազգերի լիգայի որոշումը։ Ի՞նչ է Ազգերի լիգան․ դա հասարակական կազմակերպություն չէր, վերացական ակումբ չէր, եթե կոպիտ լեզվով բացատրեմ, դա ՄԱԿ համար մեկն էր, այս ՄԱԿ-ը, որ կա, ՄԱԿ համար երկուսն է՝ ստեղծված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Եվ ՄԱԿ համար մեկը նույնպիսի միջազգային մակարդակի օրենքներ և պայմանագրեր ծնող կառույց էր, ինչպես այսօրվա ՄԱԿ-ն է: Ազգերի լիգայի այն որոշման տիպի որոշումներով, որով ծնվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իր առավել լայն սահմաններով, քան այսօրվա հայաստանցիներն են պատկերացնում, այդպիսի ակտերի արդյունքում են ստեղծվել Լիբանանը, Հորդանանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և այլն։

Հայաստանի Հանրապետությունն իր այն տարածքով, որում ներառված էր Արցախը, ճանաչված էր անգամ Միացյալ Նահանգների կողմից, և Անդրկովկասում միակ պետությունն էր, որը ճանաչված էր Միացյալ Նահանգների կողմից: Կա մի հանցավոր թյուրիմացություն․ դա այն է, որ ՄԱԿ-ը Հայաստանը ճանաչել է Խորհրդային սահմաններով։ Չկա այդպիսի բան, ՄԱԿ-ը սահմաններ ճանաչելու որևէ իրավասություն չունի, դա սուտ է, որը գալիս է Հայաստանի առաջին ռեժիմի կողմից և տարածվում է մինչև այսօր։ Հետևաբար, եթե Հայաստանում չլինեին դավաճան, մոսկվահպատակ, դեռևս խորհրդային հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված առաջնորդներ և չդնեին այն օրակարգը, որ ընդհանրապես չպետք է խոսել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին (իսկ միջազգային բոլոր օրենքներով Խորհրդային Միությունն օկուպացված պետությունների և ժողովուրդների արհեստական կառույց էր), ապա աշխարհն ուղղակիորեն, անհերքելիորեն ճանաչելու էր Հայաստանի Հանրապետության իրավասությունն ամբողջ Արցախի, պատմական Ուտիք նահանգի նկատմամբ, որոնք կազմում էին 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

-…Արցախի անկախացման ճանապարհով գնալու կողմնակիցներն ասում էին, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և Խորհրդային Միությունից է անկախացել: Չե՞ք կարծում, որ այդ ճանապարհով գնալն ավելի ճիշտ պետք է լիներ, քան միացման ճանապարհը:

-Իհարկե՝ այդպես չեմ կարծում, որովհետև տեսնում ենք, թե դրա արդյունքն ինչ եղավ. Արցախ չկա այլևս… Ստում են, և այդ ստի գլխավոր հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որն իր ֆեյսբուքյան ստատուսով նշեց, որ Արցախն անկախություն հռչակեց Ադրբեջանից: Գժվե՞լ եք: Արցախն անկախություն է հռչակել ՀՀ-ից, Արցախն արդեն վերամիավորվել էր Հայաստանի հետ և անկախություն հռչակեց Լևոն Տեր-Պետրոսյանի պարտադրանքով։ Նա այդ կեղծ գաղափարը վաճառեց հասարակության մի հատվածին, մյուս մասը չհասկացավ՝ ինչ տեղի ունեցավ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան