Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր հրամանագիր է ստորագրել Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին։ Այս մասին հայտնել են մի շարք լեհական լրատվամիջոցներ, գրում է EADaily-ն։

Համաձայն այդ հրամանի՝ 183 սահմանամերձ բնակավայրերում կարգելվի զանգվածային միջոցառումների անցկացումը։ Այդ բնակավայրեր չեն կարողանա մուտք գործել մարդիկ, որոնք չեն բնակվում այդտեղ, այդ թվում՝ լրագրողներ։ Կարգը խախտողները կվճարեն տուգանք կամ կկալանավորվեն՝ կախված դատարանի որոշումից։

Հիշեցնենք՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների՝ Մինսկը հրաժարվել էր զսպել ապօրինի ներգաղթյալների հոսքը դեպի ԵՄ, արդյունքում բելառուսա-լեհական սահմանին կտրուկ աճել էր սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվը։ Վարշավայում տեղի ունեցողը Բելառուսի իշխանությունների կողմից «հիբրիդային ագրեսիա» են անվանում: Լեհաստանն արդեն սկսել է 2,5 մետր բարձրությամբ պատ կառուցել երկրների միջև 418 կմ-անոց ընդհանուր սահմանից մոտավորապես 180 կմ հատվածում:

Տաթև Ֆռանգյան