Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հանդիպել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ. տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների առումով նրանք դաշնակիցներ են:

«Արցախի և Հայաստանի համատեղ աշխատանքի շնորհիվ ենք տեսնում Արցախի փրկությունը»,- շեշտել է ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Արցախի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները մեծ ակնկալիքներ ունեն հայաստանյան գործընկերներից՝ իրենց տրամադրված հարթակի միջոցով Արցախը աշխարհին տեսանելի և ընկալելի դարձնելու համար:

Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսել է երկու հայկական խորհրդարանների ընդդիմադիր ուժերի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել, որ օրակարգի առանցքային հարցերից է Արցախի հիմնախնդիրը:

«Չնայած ՀՀ խորհրդարանում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը ձախողվել է, այնուամենայնիվ  Արցախի հարցը միշտ օրակարգում է և մեր խնդիրները դրանով չեն թուլացել»,- նշել է Արմեն Ռուստամյանը:

Արցախի հարցերի հետ կապված՝ դաշինքի պատգամավորներն ունեն հստակ պատկերացումներ: 3 խմբակցությունների ղեկավարներն էլ նշել են, որ ողջունել են Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը՝ հակառակ այն թյուրըմռբնման,որ իբր Արցախի խորհրդարանի ղեկավարը Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը դեմ էր:

Խոսելով Արցախի և Հայաստանի ընդհանուր խնդիրների մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նախանշել է միասնաբար գործելու անելիքները:

Հանդիպմանը առաջարկվել է ունենալ հստակ օրակարգ, ստեղծել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների, առկա խնդիրների հաղթահարման միասնական ծրագիր:Արմեն Ռուստամյանը կարծում է՝ պետք է հստակեցվեն Արցախի հարցի շուրջ պատկերացումները և դրանց լուծման ճանապարհը: Այս առումով նա կարևորել է համատեղ, համաձայնեցված փոխգործակցությունը:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները և որոշել դրանք դարձնել շարունակական: