ՀՀ-ն ու Իրանը կարևորում են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով շեշտվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել անդրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյուքնում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջային կայունությանը: