Ադրբեջանի գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ գործադրվող ջանքերը․ Արարատ Միրզոյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Սեպտեմբերի 1-ին լիտվական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Լանդսբերգիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարաի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան: Նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնել գոյություն ունեցող բազմոլորտ համագործակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի ունեցող բարեփոխումների և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու գործում Լիտվայի ցուցաբերած օգնության համար։

Արարատ Միրզոյանը և Գաբրելիուս Լանդսբերգիսը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին, այդ թվում մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա հաղթահարման ուղիներին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը պատրաստակամ է կայուն խաղաղության հասնել տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայողը: